ՎՎարդան Հովսեփյան

ՆԳ փոխնախարարն ու Չեն Մինը քննարկել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության հարցեր

ՆԳ փոխնախարարն ու Չեն Մինը քննարկել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության հարցեր

Փետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։

 

Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով նախարարության միջև աղետների ռիսկի կառավարման, համագործակցության ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը` ի նպաստ երկու երկրների դիմակայունության բարձրացման և արդյունավետ արձագանքման մեխանիզմների կատարելագործման:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում