ԳԳոհար Սարգսյան

Լեռնային առանձին մարզերում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, մերկասառույց

Լեռնային առանձին մարզերում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, մերկասառույց

Փետրվարի 28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

Փետրվարի 28-ի և մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-ին հանրապետությունում  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 28-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, մարտի 3-ին՝ 14-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում