ԳԳոհար Սարգսյան

«Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի նիստում քննարկվել է շարժման ռազմավարական ուղղությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի նիստում քննարկվել է շարժման ռազմավարական ուղղությունը

Այսօր տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

Օրակարգում քննարկվել է շարժման ռազմավարական ուղղությունը՝ ներառյալ առաջարկված նպատակները, սկզբունքները և ընդհանուր դրույթները։ Հաջորդ քայլը կլինի տակտիկական գործողությունների և գործիքակազմի սահմանումը, որոնք ուղղված կլինեն ռազմավարության կենսագործմանը։

Նիստի երկրորդ հատվածում քննարկվել է մարզային կոմիտեներ ձևավորելու սկզբունքը։ Որոշվել է ամեն մարզում ստեղծել 5-9 հոգանոց կոմիտեներ՝ հստակ կառուցվածքով։

Սկզբնական փուլում կոմիտեները կձևավորվեն Վայոց Ձորում, Սյունիքում, Լոռիում և Գեղարքունիքում, քանի որ այս մարզերում ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը արդեն ունեցել է հանդիպումներ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում։ Նպատակն է, որ այդ հանդիպումների ակտիվ մասնակիցները, ովքեր իրապես կիսում են կրթության կարևորության գաղափարը, ընդգրկվեն մարզային կոմիտեների կազմում և լինեն մարզերում գաղափարի տարածման շարժիչ ուժը։

«Կրթվելը նորաձև է» շարժման նպատակն է ամեն ինչ և բոլորից սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ և համընդհանուր արժեք՝ հասցնելով այն Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում