ՄՄարիա Գաբրիելյան

Բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին 20:00-ի դրությամբ

Բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին 20:00-ի դրությամբ

Փետրվարի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Արագածի տարածաշրջանում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։

 

Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Միրաք-Ալագյազ, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում