ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը դադարեցնում է Վենեսուելայից ԱՄՆ նավթ արտահանելու թույլտվությունը. NPR

Թրամփը դադարեցնում է Վենեսուելայից ԱՄՆ նավթ արտահանելու թույլտվությունը. NPR

Միացյալ Նահանգների կառավարության տված թույլտվությունը, որը հնարավորություն է տալիս էներգետիկ հսկա Chevron Corp.-ին վենեսուելական նավթ արդյունահանել և արտահանել, այս շաբաթ կդադարեցվի՝ չորեքշաբթի հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ վերջ դնելով այն ամենին, ինչը ֆինանսական փրկօղակ էր դարձել հարավամերիկյան երկրի համար՝ գրում է NPR-ը:

Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը, որ անցյալ տարվա հուլիսին նախագահի ընտրության անցկացման համար չէին ապահովվել դեմոկրատական ​​պայմանները: Այդ կապակցությամբ Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել նախկին նախագահ Ջո Բայդենի՝ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին 2022 թվականի նոյեմբերի 26-ի նավթային գործարքի շրջանակներում տրամադրված զիջումները։ Թրամփը նշել է, որ օրենքը կգործի մարտի 1-ին։

2022 թվականին Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լիցենզիա էր տվել Մադուրոյին՝ պայմանով, որ նա համագործակցելու էր Վենեսուելայի քաղաքական ընդդիմության հետ ժողովրդավարական ընտրություն անցկացնելու հարցում: 

ԱՄՆ նախագահը Կարակասին մեղադրել է նաև, որ բավական արագ չի գործում Միացյալ Նահանգներից արտաքսման ենթակա ներգաղթյալներին Վենեսուելա վերադարձնելու համար:

«Վենեսուելան ունի աշխարհի խոշորագույն հետախուզված նավթի պաշարները և ժամանակին դրանք օգտագործել է Լատինական Ամերիկայի ամենաուժեղ տնտեսությունը հզորացնելու համար։ Բայց կոռուպցիան, սխալ կառավարումը և, ի վերջո, ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները հանգեցրին արդյունահանման կայուն անկման»,- գրել է լրատվականը:

Ավելի քան 7,7 միլիոն վենեսուելացիներ լքել են իրենց հայրենիքը 2013 թվականից ի վեր, երբ նավթից կախված երկրի տնտեսությունը փլուզվել է և Մադուրոն դարձել նախագահ: Նրանց մեծ մասը բնակություն է հաստատել Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, բայց համաճարակից հետո նրանք ավելի ու ավելի են իրենց հայացքն ուղղում դեպի ԱՄՆ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում