ԳԳոհար Սարգսյան

Վերին Գետաշեն –Մադինա ճանապարհը բաց է, սակայն ձնաբուքը պարբերաբար ստեղծում է երթևեկության անվտանգության հետ կապված խնդիրներ

Վերին Գետաշեն –Մադինա ճանապարհը բաց է, սակայն ձնաբուքը պարբերաբար ստեղծում է երթևեկության անվտանգության հետ կապված խնդիրներ

Փետրվարի 27-ի լուսադեմից սկսած՝ սպասարկող կազմակերպության կողմից ապահովվում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն –Մադինա ճանապարհահատվածի անցանելիությունը։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից

Ժամը 9։30-ի դրությամբ ավտոճանապարհը բաց է և երթևեկելի։ Թեև ավտոճանապարհը բաց է, սակայն, ձնաբուքը պարբերաբար ստեղծում է երթևեկության անվտանգության հետ կապված խնդիրներ։

«Ելնելով վերոգրյալից, հորդորում ենք, մինչև ձնաբքի դադարելը, նշված ճանապարհահատվածից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը սպասարկող «Շանթ Սեյրան»ՍՊԸ-ի կողմից շարունակվում են ճանապարհի մաքրման և լայնացման աշխատանքները»,- հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում