ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում

Փետրվարի 26-ին՝ ժամը 20:42-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ 22։04-ին։

Այրվել են երկհարկանի տանը կից շինության տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերը՝ մասամբ (30 քմ), պատերի և առաստաղի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, ջերմահարվել՝ 40 քմ։

Հրշեջ-փրկարարները կատարել են տանիքի և առաստաղի հովացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում