ԳԳոհար Սարգսյան

Վթար Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտ․ մեքենաներից մեկը բռնկվել է, կան տուժածներ

Վթար Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտ․ մեքենաներից մեկը բռնկվել է, կան տուժածներ

Փետրվարի 26-ին՝ ժամը 21:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Դ. Վ.) և Volvo (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել մայթին և բռնկվել․ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Պ. Գ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 21։59-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել մոտակայքում գտնվող թերթի կրպակը (մասամբ) և սուրճի ապարատը (մասամբ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում