ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) (Մ-10) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր- Տաթև-Գորիս, Մեղրու «Վանանդի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ և Տաթև-Լծեն  ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում և բուք է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում