ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը պաշտպանել է ՌԴ-ի հետ հազվագյուտ մետաղներին հասանելիության հարցում գործակցելու գաղափարը

Թրամփը պաշտպանել է ՌԴ-ի հետ հազվագյուտ մետաղներին հասանելիության հարցում գործակցելու գաղափարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «կցանկանար գործարք կնքել ռուսաստանյան հազվագյուտ հողային մետաղների հասանելիության հարցով»։ Ամերիկյան պետության ղեկավարի համապատասխան հայտարարությունը մեջբերում է Reuters-ը։

Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Թրամփը հայտնել էր, որ «լուրջ քննարկումներ» է վարում Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ և «փորձում է Մոսկվայի հետ  մի շարք գործարքներ կնքել տնտեսական զարգացման ոլորտում»։ Ընդ որում` նա հիշեցրել է Ռուսաստանում «հազվագյուտ հողային մետաղների մեծ պաշարներi» մասին, հայտնում է CNN-ը։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է, որ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ին առաջարկել համատեղ աշխատելու հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման, ինչպես նաև ալյումինի արտադրության ոլորտում։

Պուտինն իր առաջարկում նկատի է ունեցել նաև Ուկրաինայի այն շրջանները, որոնք Ռուսաստանը գրավել է հարևան երկրի դեմ պատերազմի ժամանակ։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ հազվագյուտ հողային մետաղների պաշարներով Ռուսաստանն աշխարհում հինգերորդն է Չինաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից և Ավստրալիայից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում