ՄՄարիամ Մխիթարյան

Հուսով եմ՝ Թուրքիայի աջակցությամբ կկարողանանք ապագայում շարունակել նախաձեռնություններն ու նախագծերը. Բոճորիշվիլի

Հուսով եմ՝ Թուրքիայի աջակցությամբ կկարողանանք ապագայում շարունակել նախաձեռնություններն ու նախագծերը. Բոճորիշվիլի

Վրաստանը կարևոր է համարում բազմակողմ հարաբերությունների զարգացումը տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ։ Այդ մասին Անկարայում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Չափազանց կարևոր է, որ երկրների միջև հարաբերությունները զարգանան տարբեր ձևաչափերով։ Ի վերջո, երկարաժամկետ համագործակցությունը տարբեր ձևաչափերով մեզ թույլ է տվել իրականացնել բազմաթիվ նշանակալի և օգտակար ծրագրեր։ Հուսով եմ, որ ձեր (Թուրքիայի և երկրի արտգործնախարարի) աջակցությամբ կկարողանանք ապագայում շարունակել նախաձեռնություններն ու նախագծերը»,- ասել է Բոճորաշվիլին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում