ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հարցը. Լավրով

Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հարցը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է համաձայնեցվի երկու կողմերի միջև, մինչդեռ «Ռուսաստանին այդ մասին ոչ ոք չի հարցրել»։

«Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու ծրագիր են պատրաստել՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ ուժերի առկայությունն այս կամ այն ձևով, բայց «որն ընդունելի լինի յուրաքանչուրի համար»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ եվրոպացիների, մասնավորապես, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից պարտադրված մոտեցումն ուղղված է հակամարտությունն ավելի սրելուն և այն հանդարտեցնելու ցանկացած փորձ ճնշելուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում