ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը և ԱՄՆ-ը կհանդիպեն Ստամբուլում՝ դեսպանատների աշխատանքի հարցով. Լավրով

Ռուսաստանը և ԱՄՆ-ը կհանդիպեն Ստամբուլում՝ դեսպանատների աշխատանքի հարցով. Լավրով

Ռուս և ամերիկացի դիվանագետները փետրվարի 27-ին Ստամբուլում կհանդիպեն՝ քննարկելու երկու երկրի դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հայտարարել ենք, որ մեր դիվանագետները, բարձր մակարդակի փորձագետները կհանդիպեն՝ քննարկելու համակարգային խնդիրները: Դրանք կուտակվել են ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում՝ արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելու Ռուսաստանի դեսպանատան գործունեության համար: Բնականաբար, մենք դրան պատասխանել ենք և նույնպես անհարմար պայմաններ ստեղծելով Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար»,- նշել Է Լավրովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում