ՎՎարդուհի Հարությունյան

Լավրովն ու Արաղչին կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

Լավրովն ու Արաղչին կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Թեհրան՝ հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Նշվում է, որ նախարարներն առարկայորեն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը:

«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում կատարել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում: Նախատեսվում է կարծիքների փոխանակում մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում, Հարավային Կովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, մերձավորարևելյան կարգավորումը, կասպիական հիմնախնդիրը և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում