ԼԼուսինե Մուրադյան

ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Ուշակովս

ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Ուշակովս

ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը:

«Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ են ներկայացնում, բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է ներկայացնել նրանց:

Նրանք փորձում են սա դիտարկել որպես վտանգ կամ խոչընդոտ խաղաղության համաձայնագրի, և շատ կարևոր է, որպեսզի հասկանանք, որ Բաքուն մերժում է այս համագործակցությունը և ցանկանում է դադարեցնել ԵՄ առաքելությունը Հայաստանում, բայց Հայաստանը իհարկե ներկայացրել է առաջարկ, որպեսզի լինի սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ։ Եվ սա օրինակ է, որ Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգը, և մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ և մեկնաբանել»,- ասաց նա:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում