ՄՄարիամ Մխիթարյան

Հարձակում Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության վրա

Հարձակում Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության վրա

Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթյուն է տեղի ունեցել, որից հետո՝ հրդեհ բռնկվել: Միջադեպը ֆրանսիական լրատվամիջոցներին հաստատել է Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ Զոհեր և վիրավորներ չկան։

Ենթադրվում է, որ անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներ են նետել դիվանագիտական ​​ներկայացուցչության շրջակայքի այգի, դրանցից երկուսը պայթել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և հրշեջներ, հայտնաբերվել է գողացված ավտոմեքենա։

Պայթյունը հյուպատոսարանի տարածքում տեղի է ունեցել Ուկրաինայում պատերազմի երրորդ տարելիցին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ կատարվածն ահաբեկչություն է, և Ֆրանսիայից պահանջել է հետաքննել միջադեպն և ուժեղացնել Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության անվտանգությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում