ՔՔրիստինա Մկրտչյան

Վթար Արմավիրում. գազատար խողովակը ընկել է մեքենայի վրա, կա հոսպիտալացված

Վթար Արմավիրում. գազատար խողովակը ընկել է մեքենայի վրա, կա հոսպիտալացված

Փետրվարի 24-ին՝ ժամը 12։22-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Lexus (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) և BMW (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է գազատար խողովակի հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում