ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը շնորհավորել է պահպանողականներին Գերմանիայի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ

Թրամփը շնորհավորել է պահպանողականներին Գերմանիայի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքին Բունդեսթագի արտահերթ ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Իր ուղերձում նա նշել է, որ գերմանացիները հոգնել են ողջախոհությունից զուրկ քաղաքականությունից, հատկապես էներգետիկայի և ներգաղթի հետ կապված։ Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ CDU/CSU-ի ղեկավարը հայտարարել էր Գերմանիայում «գործուն կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին։

Գերմանական ԶԼՄ-ները, վկայակոչելով էքզիթ փոլի տվյալները, հայտնել են, որ Ֆրիդրիխ Մերցի պահպանողական CDU/CSU դաշինքը հաղթել է Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունում՝ ստանալով ձայների գրեթե 29%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ ռեկորդային 20%-ով, իսկ երրորդը՝ ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցի SPD-ն է՝ ձայների 16,5%-ով, ինչը գնահատվում է «պատմականորեն վատ» արդյունք։

Այժմ ՔԴՄ/ՔՍՄ-ն կկազմի իշխող կոալիցիա, կառաջադրի կանցլերի թեկնածու, որը կդառնա Գերմանիայի կառավարության նոր ղեկավարը։ Խորհրդարանի կազմն ընտրվում է չորս տարի ժամկետով։ Այն կունենա առնվազն 598 պատգամավոր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում