ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը շարունակում են փոխանակել պահվող անձանց

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը շարունակում են փոխանակել պահվող անձանց

ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել Գազայի հատվածում պահվող իսրայելցի ևս  5 պատանդի: Նրանցից մեկին պաղեստինյան շարժումը գերեվարել էր ավելի քան 10 տարի առաջ, մյուսներին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին: 

Իսրայելն էլ հրադադարի գործարքի շրջանակում պետք է բանտերից ազատի ավելի քան 600 պաղեստինցու։ 

Սա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հունվարին կնքված համաձայնության առաջին փուլում նախատեսված վերջին փոխանակումն է:

Օրերս պաղեստինյան շարժումն Իսրայելին էր փոխանցել 4 պատանդի, այդ թվում՝ 2 երեխայի աճյուն։ Իսրայելի վարչապետը խոստացել է վրեժ լուծել նրանց մահվան համար: Մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ նրանք զոհվել են ՑԱՀԱԼ-ի ավիահարվածների հետևանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում