ՎՎարդուհի Հարությունյան

Մոտ ենք հազվագյուտ մետաղների վերաբերյալ Կիևի հետ գործարքի կնքմանը. Թրամփ

Մոտ ենք հազվագյուտ մետաղների վերաբերյալ Կիևի հետ գործարքի կնքմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահն անդրադարձել է ամերիկյան աջակցության դիմաց ուկրաինական հազվագյուտ մետաղներով վճարելու գործարքին, որն ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել էր ստորագրել՝ նշելով, որ այնտեղ չկան Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ:

«Կարծում եմ՝ բավական մոտ ենք գործարքի կնքմանը: Կարծում եմ՝ նրանք դա ուզում են։ Պետք է ստանանք մեր փողերը: Այս համաձայնությունը դեռ վաղուց պետք է ձեռք բերվեր»,- նշել է Դոնալդ Թրամփը։

Լրագրողների հետ մամուլի ասուլիսում Թրամփը նաև հերքել է մեդիադաշտում տարածված տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է մայիսի 9-ին մեկնել Մոսկվա:

Fox News-ի հետ հարցազրույցում էլ Թրամփը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին վատ է աշխատում, թույլ է տալիս՝ ուկրաինական քաղաքներն ավերվեն, իսկ ուկրաինացիները՝ զոհվեն:

«Ես հոգնել եմ այս ամենից։ Հետո էլ Զելենսկին դժգոհում է, որ ներկա չի եղել Սաուդյան Արաբիայի հանդիպմանը: Նա 3 տարում ոչինչ չի կարողացել անել: Այնպես որ, անկեղծ ասած, չեմ կարծում, թե նրա ներկայությունը հանդիպումներին շատ կարևոր է: Իրականում նա շատ է դժվարացնում գործարքների կնքումը»,- ասել է Թրամփը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում