ԳԳոհար Սարգսյան

Վարդենյաց լեռնանցքում բեռնատար է կողաշրջվել․ փրկարարներին հաջողվել է ուղղել այն

Վարդենյաց լեռնանցքում բեռնատար է կողաշրջվել․ փրկարարներին հաջողվել է ուղղել այն

Փետրվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Վարդենյաց լեռնանցքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-րդ կմ-ին KamAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում