ՎՎարդան Հովսեփյան

Ձևավորվել է «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեն

Ձևավորվել է «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեն

Այսօր ձևավորվել է և առաջին նիստն է անցկացրել #Կրթվելընորաձևէ շարժման կենտրոնական կոմիտեն: Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը։

Կոմիտեի կազմում ընդգրկված են.

  • Աննա Հակոբյան՝ լրագրող, ՀՀ վարչապետի տիկին,
  • Ռոման Սահակյան՝ իրավաբան,
  • Ստելլա Սարուխանյան՝ մարքեթինգի խորհրդատու,
  • Սուսաննա Մարտիրոսյան՝ լրագրող, կառավարման մասնագետ,
  • Համլետ Մազմանյան՝ գյուղատնտես,
  • Ստեփան Սարգսյան՝ կառավարման մասնագետ,
  • Վահրամ Ավագյան՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Նիստի օրակարգում էին հետևյալ հարցերը.

  • Շարժման ռազմավարության մշակում,
  • Մարզային կոմիտեների ձևավորում,
  • Կոմիտեի աշխատակարգի և կառուցվածքի հստակեցում:

Քննարկման ընթացքում կարևոր համարվեց հստակ տեսլականի և ռազմավարության մշակումը, որը հնարավորություն կտա շարժումն էլ ավելի համակարգված առաջ մղել:

#Կրթվելընորաձևէ շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում