ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի շուրջ բանակցություններում Զելենսկու մասնակցությունը պարտադիր չէ. Թրամփ

Ուկրաինայի շուրջ բանակցություններում Զելենսկու մասնակցությունը պարտադիր չէ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման շուրջ բանակցությունները կարելի է անցկացնել առանց Վոլոդիմիր Զելենսկու մասնակցության: Այդ մասին հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը:

«Չեմ կարծում, որ հանդիպումներին նրա ներկայությունը շատ կարևոր է», - ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև «զուր» է անվանել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի այցը Կիև:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահը շուտով համաձայնագիր կստորագրի Վաշինգտոնի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ:

«Նախագահ Զելենսկին կստորագրի այդ համաձայնագիրը։ Դուք դա կտեսնեք շատ շուտով: Եվ դա լավ կլինի Ուկրաինայի համար», - ասել է նա Fox News-ի եթերում։

Խորհրդականը նշել է, որ դրա շնորհիվ ամերիկացի հարկատուներին կփոխհատուցեն ուկրաինական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի ծախսած հարյուր միլիարդավոր դոլարները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում