ՎՎարդուհի Հարությունյան

Դրական քննարկումներ պատերազմող ազգի խիզախ առաջնորդի հետ. Քելոգը՝ Զելենսկու հետ հանդիպման մասին

Դրական քննարկումներ պատերազմող ազգի խիզախ առաջնորդի հետ. Քելոգը՝ Զելենսկու հետ հանդիպման մասին

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգն առաջին անգամ մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը:

«Երկար և հագեցած օր` Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ։ Ընդարձակ և դրական քննարկումներ պատերազմող ազգի խիզախ առաջնորդի և նրա ազգային անվտանգության տաղանդավոր թիմի հետ»,- գրել է Քելոգը X-ի միկրոբլոգում:

Ուկրաինայի նախագահը, մեկնաբանելով Քելոգի հետ հանդիպումը, նշել էր, որ այն «վերականգնում է հույսը»:

Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն անվանել էր «բռնապետ» և մեղադրել Ուկրաինայում պատերազմի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում