ՄՄարիա Գաբրիելյան

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
 
«ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Կենտրոնացնելով ամբողջ հզորությունները՝ կատարում են շուրջօրյա աշխատանք՝ մաքրելով ճանապարհները և մշակելով աղ-ավազով։
 
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանացել թույլատրելի արագությունը:
 
Ճանապարհների անցանելիության վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով (010)562533 տեղեկատու հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում