ՄՄարիամ Մխիթարյան

Մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել. «Վրացական երազանք»

Մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել. «Վրացական երազանք»

Ռուսաստանը մասնակցում է «3+3» ձևաչափին, և, իհարկե, այդ պայմաններում մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել։ Այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Մաճավարիանին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նախօրեին ասել էր, որ «Վրաստանի ներկայացուցիչների համար նախատեսված աթոռը մշտապես լինելու է «3+3» ձևաչափի նիստերի դահլիճում»:

«Մենք չունենք ո՛չ դիվանագիտական, ո՛չ այլ հարաբերություններ։ Նախ, մենք պետք է լուծենք մեր տարածքային ամբողջականության հարցը, որից հետո նոր հնարավոր կլինի քննարկումներ սկսել որևէ ձևաչափի մասին»,- ասել է Մաճավարիանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում