ԳԳոհար Սարգսյան

Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատու հեռախոսահամարին 14:30 դրությամբ ստացվել է 65 ահազանգ

Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատու հեռախոսահամարին 14:30 դրությամբ ստացվել է 65 ահազանգ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանն այցելել են ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ հետևելու կապալառու կազմակերպությունների կողմից կատարվող ձմեռային սպասարկման աշխատանքների ընթացքին։ Տրվել են հանձնարարականներ՝ ճանապարհների սպասարկման հետ կապված:

Հաղորդագրությունում նշված է, որ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան առատ տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք և ցածր տեսանելիություն։ Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ճանապարհների մաքրման, աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային դեպարտամենտի (010)562533 տեղեկատու հեռախոսահամարին փետրվարի 20-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, ՀՀ քաղաքացիներից ստացվել է ճանապարհների անցանելիության վերաբերյալ շուրջ 65 հեռախոսազանգ»,- նշված է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում