ՔՔրիստինա Մկրտչյան

Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել են Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին առնչվող հարցեր

Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել են Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին առնչվող հարցեր

Փետրվարի 18-ին ճանաչողական այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր գտնվում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀԱԷԿ-ից:

 

«Այցի շրջանակներում քննարկվեցին Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ոլորտային ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, փորձի փոխանակման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցերը:
 
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը ներկայացրել է կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացիկ գործընթացները:

 

Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին առնչվող հարցեր, որի շրջանակներում կարևորվեց շվեդական առաջատար տեխնոլոգիաների ներուժի կիրառումը: Ընդգծվեց, որ դիվանագիտական ու գործարար կապերի խորացումը կարող է նպաստել հայ-շվեդական համագործակցության ընդլայնմանը էներգետիկայի և ատոմային արդյունաբերության ոլորտում:
 

Կողմերը կարևորեցին նմանատիպ փոխայցելությունները՝ համոզմունք հայտնելով, որ այս այցը կնպաստի Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ընկերությունների միջև գործակցության հետագա զարգացմանը»,- ասված է հաղոորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում