ՄՄարիամ Մխիթարյան

Կայացել է Իրանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը

Կայացել է Իրանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Հանդիպման ընթացքում Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանի անփոփոխ ​​քաղաքականությունն ուղղված է բոլոր հարևան երկրների հետ համապարփակ հարաբերությունների զարգացմանը։

Նա կարևորել է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներում՝ նշելով, որ Հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքը, ինչպես նաև դեպի Եվրոպա և Արևելյան Ասիա տանող երթուղիները մեծ ներուժ ունեն երեք երկրների միջև տնտեսական կապերի զարգացման համար։

«Մենք դեմ ենք տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտությանը։ Տարածաշրջանային հարցերը տարածաշրջանի երկրների միջև պետք է լուծվեն ինքնուրույն, հարցերը կարելի է տեղափոխել «3+3» ձևաչափով հանդիպումների մակարդակ և նպաստել խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է Իրանի խորհրդարանի նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում