ԳԳոհար Սարգսյան

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին մեքենա է շրջվել․ փրկարարները ուղղել և հոսանքազրկել են այն

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին մեքենա է շրջվել․ փրկարարները ուղղել և հոսանքազրկել են այն

Փետրվարի 19-ին` ժամը 18:58-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քոբայր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին KIA մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ն․, ծնված 1990 թ․) շրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն և սահմանազատել տարածքը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում