ԼԼիլիթ Ասատրյան

Ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը՝ ովքեր հանդիսանում են ՀՀ ընտրող. վարչապետ

Ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը՝ ովքեր հանդիսանում են ՀՀ ընտրող. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում ներկայացրել է ազգի և ժողովրդի տարբերությունները:

«Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ: Ազգ և ժողովուրդ հասկացությունները հաճախ նույնացվում են, բայց քաղաքական դիտանկյունից դրանք էականորեն տարբերվում են՝ շարունակելով փոխկապակցված լինել մեկը մյուսին:

Ազգը էթնիկ ընդհանրություն ունեցող հավաքականությունն է, որը կապված չէ քաղաքական ընդհանուր իրավունակությամբ, իսկ ժողովուրդը քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն: Ասել է թե, ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, սահմանադիրը, իշխանության աղբյուրը, իշխանության գերագույն կրողը:

Հայ ժողովուրդը հայ ազգի պետականակերտ հատվածն է: Հայ ժողովուրդը Հայաստանի ժողովրդի առանցքն է, Հայաստանի ժողովրդի մաս են նաև այլ ազգերի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: Այստեղ երկու կարևոր մեկնաբանություն ունեմ. 1. Իմ տեսական և գործնական առնչակցությունները թեմայի հետ ակնհայտ են դարձրել, որ մենք խնդիր ունենք կոնկրետանալու և որոշարկվելու ազգ և ժողովուրդ հասկացությունների միջև: Ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը նրանք են, ովքեր հիմնադրել են Հայաստանի պետությունը և Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում են իշխանության տեր և բարձրագույն կրող, այսինքն՝ հանդիսանում են ՀՀ ընտրող»,- ասաց վարչապետը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում