ԳԳոհար Սարգսյան

Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում․ օգնության են հասել փրկարարները

Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում․ օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 18-ին՝ ժամը 20:57-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ու պարեկային ծառայության աշխատակիցները արգելափակումից դուրս են բերել երկու վարորդներին և չորս ուղևորների, այնուհետև ուղեկցել անվտանգ տարածք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում