ՎՎարդուհի Հարությունյան

Տպավորություն է, որ հիմա ինչ-որ բանակցություններ են ընթանում վերջնագրային տրամաբանությամբ. Զելենսկի

Տպավորություն է, որ հիմա ինչ-որ բանակցություններ են ընթանում վերջնագրային տրամաբանությամբ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունները: Անկարայում Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Զելենսկին նշել է՝ Կիևը երբեք չի ենթարկվի Ռուսաստանի վերջնագրերին։ 

«Տպավորություն է, որ հիմա ինչ-որ բանակցություններ են ընթանում վերջնագրային տրամաբանությամբ: Կրկին Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի։ Որպես Ուկրաինայի նախագահ՝ ես ոչնչի շուրջ չեմ պայմանավորվել: Վերջնագրերը չեմ ընդունել և չեմ ընդունի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը: 

Զելենսկին նաև տեղեկացրել է, որ հետաձգում է Սաուդյան Արաբիա իր նախապես պլանավորված այցը և այնտեղ կմեկնի մարտի 10-ին: Նախագահի խոսքով՝ Ուկրաինային չէին հրավիրել Էր Ռիադում տեղի ունեցած բանակցություններին:

«Այդ հանդիպումը Կիևի համար անակնկալ էր»,- ասել է Զելենսկին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում