ԼԼուսինե Մուրադյան

ՔԿ-ն ամփոփել է 2024-ի աշխատանքները. զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները

ՔԿ-ն ամփոփել է 2024-ի աշխատանքները. զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2024 թվականի աշխատանքները:

Նիստում զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը ներկայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը։

2024 թվականի ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում ստացվել է 3814 հաղորդում (2023 թվականին՝ 3554), որոնցից 3591-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2023 թվականին՝ 3215)։

Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 19․971 քրեական վարույթ (2023 թվականին՝ 19․836), որոնցից 15․635-ը փոխանցվել է նախորդ տարվանից։

Քննված 19․971 քրեական վարույթներից ավարտվել է 3640-ի կամ 18,2 %-ի նախաքննությունը (2023 թվականին՝ 3146 կամ 15,9%)։ 3640 քրեական վարույթից 904-ը՝ 1012 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2023 թվականին՝ 981 քրեական վարույթ՝ 1185 անձի վերաբերյալ)։

Արման Ասլանյանը նշել է, որ քննված քրեական վարույթների աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա համեմատ ավելի շատ ստացված հաղորդումներով և նախաձեռնված քրեական վարույթներով։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը ներկայացրել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կազմում գործող 6 վարչության կատարած աշխատանքը:

Վազգեն Ավետիսյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվել է 1923 ակտիվ քրեական վարույթ, որոնց թվում 18-ը՝ սպանության, 12-ը՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, 5-ը՝ զանգվածային անկարգությունների, 76-ը՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 113-ը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, 760-ը՝ կիբեռհանցագործությունների վերաբերյալ։ Քննվող քրեական վարույթներից 123-ը՝ 301 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալված անձանց թիվը կազմել է 292, իսկ կալանավորված անձանց թիվը՝ 123։ Գլխավոր վարչության ընդհանուր արտադրողականությունը կազմել է 67,7%։

Վազգեն Ավետիսյանը զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարել նաև հասարակական հնչեղություն ստացած և իրենցից բարդություն ներկայացնող ավարտված քրեական վարույթներին։  

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է Իրավաբանական վարչության և Միջազգային հարցումների ապահովման բաժնի 2024 թվականի աշխատանքները։

Հաշվետու ժամանակահատվածում Իրավաբանական վարչության կողմից մշակվել են Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի մի շարք նախագծեր և ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մշակվել և իրավասու պետական մարմին է ուղարկվել որոշման 9 նախագիծ։

Միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2024 թվականին քննարկվել է ընդհանուր 662 հարցում, որից 218-ը՝ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված, 444-ը՝ ուղարկված։

2024 թվականի ընթացքում կազմակերպվել է 28 հանդիպում օտարերկրյա մի շարք պետությունների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների և իրավապահ ոլորտի գործընկերների հետ։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն անդրադառնալով Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կատարած աշխատանքին՝ նշել է, որ 2024 թվականի ընթացքում քննվել է 2553 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3075), որից 73 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 75 քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 29 մլրդ 230 մլն 736 հզր 559 ՀՀ դրամ (2023 թվականին՝ 27 մլրդ 785 մլն 154 հզր 170 ՀՀ դրամ), դրական տարբերությունը կազմել է 1 մլրդ 445 մլն 582 հզր 389 ՀՀ դրամ կամ 5,2%:

Առավել մանրամասն՝ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում