ՎՎարդուհի Հարությունյան

Էր Ռիադում կարող են ուրվագծվել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր ժամկետները. Պեսկով

Էր Ռիադում կարող են ուրվագծվել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր ժամկետները. Պեսկով

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման շրջանակում կարող են ուրվագծվել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր ժամկետները:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Դմիտրի Պեսկովը նշել է, թե Մոսկվան, ի տարբերություն Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ նախկին վարչակազմի, կենտրոնացած է հակամարտության խաղաղ կարգավորման վրա:

«Նախագահ Պուտինն ի սկզբանե ասել է, որ պատրաստ է բանակցությունների, այդ թվում՝ Զելենսկու հետ: Գլխավորն այն է, որ հասնենք մեր նպատակներին: Նախընտրում ենք անել դա խաղաղ միջոցներով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում