ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ օմբուդսմենը Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին

ՀՀ օմբուդսմենը Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 17-18-ին Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։

 

Մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի ընթացիկ և առաջիկա աշխատանքներն ու ձեռքբերումները, Կառավարման խորհրդի նոր ռազմավարական ծրագրի մշակման հետ կապված և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։

 

Անահիտ Մանասյանը նշել է, որ շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին։

 

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել էր Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ` 1 տարի ժամկետով։

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ էր ընդգրկվել եվրոպական ցանցի կառավարման մարմնում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում