ՎՎարդուհի Հարությունյան

Ոչ ոք չի պատրաստվում Ուկրաինային խաղաղության պայմանագիր պարտադրել. Քելոգ

Ոչ ոք չի պատրաստվում Ուկրաինային խաղաղության պայմանագիր պարտադրել. Քելոգ

Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման և Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունների ֆոնին, որ Կիևը չի ընդունի առանց ուկրաինական կողմի մասնակցության ընդունված որևէ որոշում, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հավատացրել է՝ ոչ ոք չի պատրաստվում Ուկրաինային խաղաղության պայմանագիր պարտադրել:

Նրա խոսքով՝ կարգավորման հետ կապված որոշումը պետք է կայացնեն Զելենսկին և ուկրաինացիները։ «Վաշինգտոնը կլսի բոլոր կողմերին»,- հավելել է Քելոգը:

Նա նաև հերթական անգամ կրկնել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիների ֆիզիկական ներկայությունը նպատակահարմար չէ:

Ակնկալվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի բանագնացը փետրվարի 19-ին եռօրյա այցով կմեկնի Կիև, կհանդիպի Ուկրաինայի ղեկավարության հետ և կայցելի առաջնագիծ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում