ԼԼիլիթ Ասատրյան

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող սարի վրայի հրդեհը մարվել է

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող սարի վրայի հրդեհը մարվել է

Փետրվարի 17-ին՝ ժամը 11:43-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող սարի վրա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր: Սահմանվել է հերթապահություն։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում