ՎՎարդուհի Հարությունյան

Քելոգը համոզմունք է հայտնել, որ ռուս-ուկրաինական գործարքը կարող է ձեռք բերվել 180 օրվա ընթացքում

Քելոգը համոզմունք է հայտնել, որ ռուս-ուկրաինական գործարքը կարող է ձեռք բերվել 180 օրվա ընթացքում

Վաշինգտոնը շարունակելու է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, սակայն անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը:

Նա վստահեցրել է, որ Դոնալդ Թրամփը չի զոհաբերի Ուկրաինայի շահերը: Քելոգի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործարքն ուժեղ է լինելու։ Թրամփի բանագնացը համոզմունք է հայտնել, որ այն կարող է ձեռք բերվել 180 օրվա ընթացքում:

Քիթ Քելոգը նաև նշել է, որ Ուկրաինան լինելու է բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Եվրոպան՝ ոչ: Միացյալ Նահանգներն էլ հանդես կգա որպես միջնորդ: Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է ապահովեն Ուկրաինայի ինքնիշխանությունը։

«Թրամփն ուզում է, որ պատերազմը մեկընդմիշտ ավարտվի, և Ուկրաինան դառնա անվտանգ պետություն»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում