ԳԳոհար Սարգսյան

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 4 օտարերկրացի

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 4 օտարերկրացի

Քրեական ոստիկանության ծառայողները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 4 օտարերկրացու և ներկայացրել նախաքննական մարմին: Այդ մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ հայտնաբերվել է նաև հափշտակած գումարի մի մասը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում 61-ամյա տղամարդ կա գլխի վնասվածքով։ 

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ տարադրամի փոխանակման կետի աշխատակցից 50 հազար դոլար էին հափշտակել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում