ՎՎարդուհի Հարությունյան

Ֆոն դեր Լայենը և Կոշտան Մյունխենում պարտավորվել են մշտական և կայուն աջակցություն ցուցաբերել Կիևին

Ֆոն դեր Լայենը և Կոշտան Մյունխենում պարտավորվել են մշտական և կայուն աջակցություն ցուցաբերել Կիևին

Մյունխենում հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Հանդիպման վերաբերյալ եվրոպական կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆոն դեր  Լայենը և Կոշտան պարտավորվել են մշտական և կայուն աջակցություն ցուցաբերել Կիևին, քանի դեռ կողմերը չեն հասել արդար, համապարփակ և կայուն խաղաղության:

Նրանք ընդգծել են, որ միայն նման խաղաղությունը կհանգեցնի ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի և կդառնա այդ երկրի և Եվրոպայի անվտանգության երաշխիքը:

Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել ապագայում ցանկացած բանակցությունից առաջ Ուկրաինային տրամադրել անվտանգության հուսալի երաշխիքներ։

Գործիչներն ընդգծել են պաշտպանական ծախսերն ավելացնելու, իրենց պաշտպանական ներուժն ամրապնդելու և ուկրաինական զինված ուժերն ամրապնդելու անհրաժեշտությունը:

Շեշտվել է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացի արագացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու պատրաստակամությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում