ՎՎարդուհի Հարությունյան

Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքները Ռուսաստանն ու Չինաստանը չեն. Վենս

Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքները Ռուսաստանն ու Չինաստանը չեն. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքները չեն:

«Եվրոպայի համար ամենամեծ սպառնալիքը, որի համար ես անհանգստանում եմ, ո՛չ Չինաստանն է, ոչ էլ Ռուսաստանը։ Այդ սպառնալիքը Եվրոպայի ներսում է»,- հայտարարել է Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ խնդիրն առկա է Ռումինիայում ընտրությունների չեղարկման տեսքով, նման սպառնալիք կա նաև Գերմանիայում: Վենսն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտահոգված է Եվրոպայում անվտանգությամբ:

Նա նաև նշել է, որ Սպիտակ տանը համոզված են, որ Ուկրաինայում կարգավորման գործարքը հնարավոր է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում