ԳԳոհար Սարգսյան

Սարգիս Խանդանյանը Կիևում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին

Սարգիս Խանդանյանը Կիևում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին:

Բյուրոյի նիստի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում պատերազմի հետևանքով վերջին տարիներին ծառացած հումանիտար խնդիրները, անհայտ կորածների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Սարգիս Խանդանյանը հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի, առաջին փոխնախագահ Օլեկսանդր Կորնիենկոյի, ԵԱՀԿ ԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է, թե ինչպիսի դեր կարող է խաղալ խորհրդարանական վեհաժողովը հակամարտության կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցում:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարիանա Բետսայի հետ, որոնք ներկայացրել են Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումները պատերազմի դադարեցման և հնարավոր խաղաղության բանակցությունների վերաբերյալ:

ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամներն այցելել են նաև Մոշչուն (Բուչա)` ծանոթանալու պատերազմի հետևանքների և հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում