ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին. Զելենսկի

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այս գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին:

«Վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի ապաստարանը։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ռադիացիոն ֆոնը չի բարձրացել, դրան անընդհատ հետևում են։ Նախնական գնահատականով՝ վնասը զգալի է»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը:

Զելենսկին ընդգծել է. «Հարձակումը նշանակում է, որ Ռուսաստանը հաստատ չի պատրաստվում բանակցությունների»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաները կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, որը սկսվում է այսօր՝ փետրվարի 14-ին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում