ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ փոխնախագահը չի բացառել ամերիկացի զինծառայողների ուղարկումն Ուկրաինա

ԱՄՆ փոխնախագահը չի բացառել ամերիկացի զինծառայողների ուղարկումն Ուկրաինա

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մեծացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, և չի բացառել ամերիկացի զինծառայողների ուղարկումն Ուկրաինա:

Նրա խոսքով՝ այդ տարբերակը հնարավոր է, եթե Մոսկվան «չկարողանա բարեխղճորեն բանակցել», իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չցանկանա արդար խաղաղության համաձայնագիր կնքել»։

Wall Street Journal-ի հետ հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Ուկրաինան պետք է ունենա «ինքնիշխան անկախություն»:

Ավելի վաղ, սակայն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները զորքեր չի ուղարկի Ուկրաինա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում