ՀՀայկ Նավասարդյան

ԵՄ պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր

ԵՄ պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր

Պետական եկամուտների կոմիտեն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական միության փորձագիտական առաքելությանը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) մշակման նպատակով:

«Առաքելության նպատակն է գնահատել փաստաթղթերի պաշտպանության, սահմանների կառավարման և միգրացիայի ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև նպաստել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստմանը:

ԵՄ գործընկերներին ներկայացվել են մաքսային վարչարարության ոլորտում ՊԵԿ ռազմավարական հիմնական ուղղությունները, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մարտահրավերները և զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանային ընթացակարգերի կազմակերպմանն առնչվող  մի շարք հարցեր։

Առաքելության շրջանակում ԵՄ պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր՝ տեղում ծանոթանալու մաքսային մարմինների գործունեությանը։ Նախատեսվում է նաև այց «Զվարթնոց» օդանավակայան»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում