ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունը հաստատել է Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը

Փետրվարի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» հարցին։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում և նպատակ ունի խթանել անդրսահմանային համագործակցությունը սևծովյան երկրների միջև: Ծրագրի հիմնական նպատակներն են կանաչ և կապույտ տնտեսության զարգացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, գիտական ​​հետազոտությունների խթանումը և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը:

Մասնակից երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Մոլդովան. Հայաստանի մասնակցությունը կլինի բնաիրային հատկացումների տեսքով, ինչը պետության համար ֆինանսական պարտավորություններ չի ենթադրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում