ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի՝ մինչև 2014 թ. սահմաններ վերադարձն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունը «անիրատեսական են». Փիթ Հեգսեթ

Ուկրաինայի՝ մինչև 2014 թ. սահմաններ վերադարձն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունը «անիրատեսական են». Փիթ Հեգսեթ

Ուկրաինայի վերադարձը մինչև 2014 թվականը գոյություն ունեցող սահմաններն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունն «անիրատեսական» նպատակներ են, որոնք պետք է բացառվեն ցանկացած ապագա խաղաղ կարգավորումից, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ՝ ընդգծելով Ռուսաստանի հետ պատերազմը «դիվանագիտական ճանապարհով» ավարտելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը: Նրա խոսքերը հնչել են Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության համար 46 երկրից բաղկացած կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

Պենտագոնի ղեկավարն արձանագրել է, որ Կիևն ի վիճակի չէ վերադարձնել նախկին տարածքները: Այդ անհասանելի նպատակի հետապնդումը միայն կերկարաձգի պատերազմն ու ավելի շատ տառապանքներ կբերի»,- հավելել է Հեգսեթը, որի խոսքը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Պենտագոնի ղեկավարը անիրատեսական է համարել նաև խնդրի կարգավորումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների միջոցով: «Փոխարենը՝ Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում ցանկացած երաշխիք պետք է ապահովեն մարտունակ եվրոպական և ոչ եվրոպական զորքերը»,- նշել է նա։

Հեգսեթն ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման դեպքում «դրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող առաքելության մաս, և նրանց վրա չպետք է տարածվի դաշինքի հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը»:

Նախարարը հավելել է, որ ամերիկացի զինվորականները ոչ մի պայմաններում չեն տեղակայվի Ուկրաինայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում