ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը կարող է փակել մի շարք հյուպատոսություններ ամբողջ աշխարհում՝ պետքարտուղարության ծախսերը կրճատելու համար

ԱՄՆ-ը կարող է փակել մի շարք հյուպատոսություններ ամբողջ աշխարհում՝ պետքարտուղարության ծախսերը կրճատելու համար

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է աշխարհում ԱՄՆ մի շարք հյուպատոսություններ փակելու հարցը՝ պետքարտուղարության ծախսերը կրճատելու նպատակով, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Նրանք նշել են, որ փակման են ենթակա հյուպատոսությունները Եվրոպայում, Կանադայում, Մեքսիկայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Հեռուստաալիքի զրուցակիցները ճշտել են, որ Եվրոպայում հյուպատոսությունների հիմնական մասը, որոնք կարող են փակման վտանգի տակ հայտնվել, գտնվում են Գերմանիայում ու Ֆրանսիայում:

Պետքարտուղարությունը հյուպատոսություններից տեղեկատվություն է խնդրել նրանց ընդհանուր գործունեության մասին:

Պաշտոնյաները հայտնել են, որ Թրամփը վերանայել է հյուպատոսությունների ցուցակը, սակայն վերջնական որոշում չի կայացվել: Որոշված չեն նաև հնարավոր փակման ժամկետները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում