ՎՎարդուհի Հարությունյան

Վերսկսվել է «Թուրքական հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումը Սլովակիա. Ֆիցո

Վերսկսվել է «Թուրքական հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումը Սլովակիա. Ֆիցո

Վերսկսվել է «Թուրքական հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումը Սլովակիային՝ հայտնել է Ռոբերտ Ֆիցոն:

«Դա տեղի է ունենում ռուսական և թուրքական կողմերի ջանքերի շնորհիվ։ Նրանց դրա համար պետք է շնորհակալություն հայտնել»,- ասել է Սլովակիայի վարչապետը։

Նախկինում ռուսական գազը Սլովակիա էր հասնում Ուկրաինայի տարածքով անցնող գազատարով։ Սակայն հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը դադարեցվել է, քանի որ Կիևը չի երկարաձգել պայմանագիրը։ Այժմ ռուսական գազը Եվրոպա է հասնում Թուրքիայի տարածքով:

Ֆիցոն հայտարարել է, որ Բրատիսլավան կարող է դիտարկել Ուկրաինայի դեմ պատասխան քայլերի հնարավորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում